Մատչելիության հղումներ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG