Մատչելիության հղումներ

Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ


Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասված է. ֊ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը:

Համոզված եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի երկարաժամկետ շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG