Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։