Մատչելիության հղումներ

2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին. Երևանի քաղաքապետ


Այո, մենք ուղղակի պարտավոր ենք արժանի լինելու այս քաղաքին՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանին: Եվ ես վստահ եմ, որ իրար հետ 2018-ին սկսած գործը շարունակելու ենք 2019-ին և գալիք մի քանի տարիներին, այնպես, ինչպես պայմանավորվել ենք, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով համաքաղաքացիներին ուղղված իր ուղերձում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միևնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից», ֊ խոստացել է Երևանի քաղաքապետը՝ շնորհավորելով համաքաղաքացիներին։ ֊«Անցնող տարին պայքարի, հպարտության, հաղթանակի ու ցնծության տարի էր: Վստահ եմ, որ հաջորդ՝ 2019 թվականը նպատակասլացության, ստեղծագործ ու արդյունավետ աշխատանքի տարի է լինելու», ֊ նաև ասել է Հայկ Մարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG