Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը՝ տարվա քաղաքական գործիչ ըստ «Վեդոմոստի»-ի ընթերցողների


Ռուսաստանյան հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը ամեն տարի «Տարվա անհատ» մրցույթ է անցկացնում. հաղթողին ընտրում են և՛ խմբագրությունը, և՛ ընթերցողները։ Որպես այս տարվա քաղաքական գործիչ ընթերցողներն ընտրել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

«Վեդոմոստի»-ի խմբագրությունն ընտրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով երկու ամիս առաջ հայտարարել է, թե առաջիկա տարիներին կհեռանա քաղաքականությունից։

Տարվա անհատ է ճանաչվել ևս մեկ հայ՝ «Մագնիտ» խանութների ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին, ով չէր կարողացել զսպել արցունքները, երբ հայտարարում էր իր թիմին, որ ստիպված է եղել վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը։ Գալիցկին որոշել է, որ այսուհետ շատ ժամանակ ու միջոցներ է տրամադրելու իրեն պատկանող «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբին։

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սերգեյ Գալիցկին Կրասնոդարից է և հայտարարել է, որ ուզում է ապրել իր քաղաքում հանգիստ, ոչ-հրապարակային կյանքով։ Սա նույնպես «Վեդոմոստի»-ի ընթերցողների ընտրությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG