«2021 թվականից հետո ես այլևս չեմ հավակնի որևէ քաղաքական պաշտոնի», - քիչ առաջ Բեռլինում` իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) նախագահության նիստի ավարտին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
«Կառավարությունը կորցրել է վստահությունը: Վերջին օրերի տեղական ընտրություններում կրած կորուստների ողջ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա», - հայտարարել է Մերկելը` անդրադառնալով Հեսենում և Բավարիայում կայացած երկրամասային ընտրությունների արդյունքներին:
Անգելա Մերկելը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում վերընտրվել իշխող կուսակցության նախագահի պաշտոնում: