Այսօր Հայաստանի կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Այսօր շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, առաջիկա գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։ Վաղը ցերեկը, դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի 8-10 աստիճանով: