Ժամը 20-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: