Մատչելիության հղումներ

Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ


100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ
100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դեկտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացուց հաղորդում է ստացել, որ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 դոլար գումար է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց:

ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Ա.Հ-ն քաղաքացի Ն.Խ-ից որպես կաշառք պահանջել է 700 դոլար գումար՝ խոստանալով, որ վերջինիս դեմ ոստիկանությունում ստացված բողոքին ընթացք չի տրվի, իսկ դիմումատուին կպատասխանեն, որ անհրաժեշտ է դիմել այլ իրավասու մարմնին: Սակարկությունների արդյունքում պահանջվող կաշառքը դարձել է 500 դոլար:

Երեկ ժամը 12-ի սահմաններում քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո ոստիկանական ծառայողական ավտոմեքենայում Ա.Հ-ին է փոխանցել 500 դոլարը, ինչից հետո վերջինս բռնվել է, իսկ գումարը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն, հարուցվել է քրեական գործ, Ա.Հ-ն ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG