Միացյալ Նահանգների նախագահը կրկին պաշտպանել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր անակնկալ որոշումը, որը սուր քննադատության է արժանացել դաշնակիցների կողմից:
Երեկ տիկնոջ և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ ժամանելով Իրաք՝ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնն այսուհետ կենտրոնանալու է սեփական անվտանգության վրա: «Միացյալ Նահանգները չի կարող շարունակել աշխարհում մնալ ոստիկան, մենք չենք ուզում դա, մենք ուզում ենք պաշտպանել մեր երկիրը», - ասել է ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել է, թե Սիրիայում «Իսլամական պետություն»-ը գրեթե ոչնչացվել է, իսկ եթե անհրաժեշտություն լինի կրկին նրանց դեմ պայքարել, Վաշինգտոնը կարող է օգտագործել Իրաքում տեղակայված ուժերը: