Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ, նախապես չհայտարարված այց է կատարել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքեր: Սպիտակ տունը երեկ հաղորդեց, որ նախագահը ժամանել է Բաղդադի արևմտյան մասում գտնվող «Ալ-Ասադ» ռազմակայան:
Թրամփը, ով վերջերս հայտարարեց Սիրիայից Միացյալ Նահանգների զորքերի դուրսբերման մասին, ասել է, որ ամերիկացիները չեն պատրաստվում հեռանալ Իրաքից:
Իրաքում մոտ 5 հազար ամերիկացի զինծառայող կա։