Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ընդլայնեց Ուկրաինայի դեմ պատժամիջոցները


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, 25-ը դեկտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, 25-ը դեկտեմբերի, 2018թ․

Ռուսաստանն ընդլայնել է պատժամիջոցները Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Twitter-ում գրել է, որ ստորագրել է պատժամիջոցների ցանկը ընդլայնելու մասին հրամանագիրը` «պաշտպանելու համար ռուսական պետության, ընկերությունների և Ռուսաստանի քաղաքացիների շահերը»:

Ցուցակում ընդգրկվել է ևս մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձ:

Նոյեմբերի 1-ին Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայի 322 քաղաքացիների և 68 ընկերությունների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG