Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայի 322 քաղաքացիների և 68 ընկերությունների նկատմամբ


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի 322 քաղաքացիների և 68 ուկրաինական ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիրը հրապարակվել է այսօր կառավարության պաշտոնական կայքում:

Պատժամիջոցների թիրախում են հայտնվել մի շարք բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ինչպես նաև պատգամավորներ և խոշոր գործարարներ:

«Պատժամիջոցների ցանկվում հայտնված անձանց բանկային հաշվեհամարները Ռուսաստանի տարածքում արգելափակվում են, արգելվում է նրանց պատկանող ֆինանսական միջոցների դուրսբերումը երկրի տարածքից», - նշված է Ռուսաստանի կառավարության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG