Հայաստանի տարածքում այսօր, դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը առանձին շրջաններում, դեկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, վաղը լեռնային և նախալեռնային շրջաններում, դեկտեմբերի 28-ին ամենուրեք՝ ձյուն։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում այսօր, դեկտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: