Մատչելիության հղումներ

Տոնական օրերին Երևանի բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն


Հիվանդանոց Երևանում, արխիվ
Հիվանդանոց Երևանում, արխիվ

Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնական օրերին՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն:

Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11-15-ը կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով, ասված է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG