Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատարանը Փհենյանից կես միլիարդ դոլար հատուցում է պահանջել մահացած ուսանողի համար


Ամերիկացի ուսանող Օտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի դատարանում, Փհենյան, 16-ը մարտի, 2016թ.
Ամերիկացի ուսանող Օտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի դատարանում, Փհենյան, 16-ը մարտի, 2016թ.

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի դատարանը Հյուսիսային Կորեայից պահանջել է 501 միլիոն դոլարի հատուցում վճարել 2017 թվականին հյուսիսկորեական բանտից ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց վախճանված ուսանող Օտտո Վարմբիերի ընտանիքին:

Դատարանի երեկվա որոշումը հիմնականում խորհրդանշական է, քանի որ չկան Հյուսիսային Կորեային այդ գումարի վճարումը պարտադրելու մեխանիզմներ: Սակայն այդ վճիռը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները բարելավելու ջանքերը:

Վարմբիերը ձերբակալվել էր 2016 թվականի մարտին Հյուսիսային Կորեա կատարած այցելության ընթացում: Հյուսիսկորեացիները պնդել էին, թե երիտասարդը փորձել է հյուրանոցում գողանալ հյուսիսկորեական քարոզչության նմուշ հանդիսացող մի պաստառ: Այդ մեղադրանքով նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: 2017 թվականի հունիսին Վարմբիերը ազատ է արձակվել և կոմայի վիճակում ուղարկվել հայրենիք, որտեղ մի քանի օր անց մահացել է:

Վարմբիերի ընտանիքը պնդում է, որ երիտասարդը մահացել է բանտում կտտանքների ենթարկվելու և պահման սարսափելի պայմանների հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG