Մատչելիության հղումներ

Շաբաթասկզբին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով


Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, վաղը, դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում այսօր ցերեկը, վաղը, դեկտեմբերի 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։

Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG