«Ռոսկոմնադզոր»-ը սկսել է ստուգել բրիտանական BBC-ի աշխատանքը Ռուսաստանում՝ պարզելու, թե արդյոք լրատվամիջոցի հրապարակումները չեն հակասում ռուսական օրենսդրությանը:
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ սա ռուսական կողմի պատասխանն է Լոնդոնին՝ ռուսական RT-ում անցկացված ստուգումների համար. Բրիտանիայի հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինը՝ Ofcom-ն ուսումնասիրել էր ռուսական հեռուստաընկերության հաղորդումները, և տասից յոթում խախտումներ էր արձանագրել:
Կառույցը նշել էր, որ Սկրիպալների թունավորման միջադեպը, Ուկրաինայում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն անաչառ չեն լուսաբանվել: