Մատչելիության հղումներ

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց


Ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան-«Զանգեր» և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ Կոտայքի մարզում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG