Մատչելիության հղումներ

Հայաստանը ցանկանում է ընդօրինակել Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը. Օսիպյան


Թբիլիսիում երեկ կայացել է Վրաստանի ու Հայաստանի ներքին գործերի նախարարներ Գեորգի Գախարիայի և Վալերի Օսիպյանի հանդիպումը:

«Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ, այդ հանդիպմանը Վալերի Օսիպյանն ասել է. - «Մեր երկրում ներկայումս ընթանում են ոստիկանության բարեփոխումներ, և մեզ հետաքրքրում է Վրաստանի պարեկային ոստիկանության գործունեությունը: Մենք ցանկանում ենք այդ մոդելը օգտագործել մեր երկրում»:

Հիշեցնենք՝ դեռ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության ժամանակ Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը վերափոխվեց պարեկային ոստիկանության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG