Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու ԼՀԿ պատվիրակության անդամները քննարկել են ներքին և արտաքին քաղաքականության հարցեր


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների և խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG