Մատչելիության հղումներ

Տաքսուց զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51-ամյա տղամարդուն. ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51- ամյա տղամարդուն:

Ըստ հաղորդագրության, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի` 1967 թվականին ծնված բնակիչը, նստելով տաքսի, պատվիրել է իրեն տեղափոխել Լենինգրադյան փողոց: Հասնելով Լենինգրադյան փողոց՝ 51-ամյա տղամարդն ուղեվարձը վճարելու հարցի շուրջ վեճի է բռնվել տաքսու վարորդի հետ, այնուհետ մեքենայի փոխանցման տուփի բռնակի դիմացից բացահայտ հափշտակել է զգալի չափի գումար և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

«Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG