Մատչելիության հղումներ

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով քրեական գործ է հարուցվել. դատախազություն


Դատախազության շենքը Երևանում
Դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

Դատախազությունը նշում է, որ դեկտեմբերի 7-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է տվել՝ խոչընդոտելով ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել տվյալ անձի կողմից մի շարք ընտրողներին թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար կաշառք տալու և ընտրողների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են թեկնածուներից մեկի օգտին ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ նշված դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG