Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Իրանին կոչ է արել «լույս սփռել» ակտիվիստ Վահիդ Սայադի Նասիրիի մահվան հանգամանքների վրա


Վահիդ Սայադի Նասիրի, արխիվ
Վահիդ Սայադի Նասիրի, արխիվ

Ֆրանսիան Իրանի իշխանություններին կոչ է արել «լույս սփռել» սոցիալական ցանցերում իր գրառումների համար ազատազրկված ակտիվիստ Վահիդ Սայադի Նասիրիի մահվան հանգամանքների վրա:

Արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին հայտարարել է, որ «սարսափով են տեղեկացել Վահիդ Սայադի Նասիրիի մահվան մասին»՝ հայտարարելով, որ ակտիվիստը «բանտարկվել է իր քաղաքական գործունեության համար»:

Նասիրին մահացել է 50-օրյա հացադուլից հետո։ Նա ազատազրկվել էր սոցիալական ցանցերում արած գրառումների համար։

Վերջինս ճաղերի հետևում էր 2015-ից՝ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Ֆեյսբուքում «վիրավորելու» և «պետության դեմ քարոզչությամբ զբաղվելու» համար:

Անցած մարտին նա ազատ էր արձակվել, սակայն երեք ամիս անց կրկին կալանավորվել՝ նույն մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG