Իրանում 50-օրյա հացադուլից հետո մահացել է ակտիվիստ Վահիդ Սայադի Նասիրին, ով ազատազրկվել էր սոցիալական ցանցերում արած գրառումների պատճառով:
Վերջինս ճաղերի հետևում էր 2015-ից՝ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Ֆեյսբուքում «վիրավորելու» և «պետության դեմ քարոզչությամբ զբաղվելու» համար:
Անցած մարտին նա ազատ էր արձակվել, սակայն երեք ամիս անց կրկին կալանավորվել՝ նույն մեղադրանքով: