Մատչելիության հղումներ

Էջմիածնում «Նոր Հայաստան, նոր հայրապետ»-ի ակցիայի ժամանակ «անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը»


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում: Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Այս մասին ասված է Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Ոստիկանությունը, ձեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության բաժին: Հետաքննություն է կատարվում», - նշված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը շեշտում է, որ «իր լիազորությունների շրջանակում պարտավոր է պահպանել հասարակական կարգը, կանխել հավանական միջադեպերը, այդ թվում և տարակարծիք քաղաքացիների հնարավոր բախումները, ինչը և արվել է տվյալ դեպքում»: «Այն, որ ոստիկանները հանդես չեն եկել որպես կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի աջակից կամ օժանդակող, ակնհայտ երևում է նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված տեսանյութերից, իսկ հասարակական կարգի ապահովումը ոստիկանների ուղղակի պարտականությունն է», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին և նրանց ընդդիմախոսներին կոչ է անում ձեռնպահ մնալ իր գործողությունների անհիմն գնահատականներից և անփաստարկ ու կանխակալ հայտարարություններից, միջոցառումները կազմակերպել օրենքի պահանջների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG