Հայաստանի տարածքում դեկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 10:35-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ծաղկահովիտ-Արթիկ, Ծաղկահովիտ-Ապարան, Սևան-Մարտունի, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր», Վայք-Ջերմուկ և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: