Մատչելիության հղումներ

Բրյուսելը անհնար է համարում «Բրեքզիթ»-ի շուրջ Լոնդոնի հետ նոր բանակցությունները


Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դրոշները, արխիվ
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դրոշները, արխիվ

Եվրամիությունը անհնարին է համարում «Բրեքզիթ»-ի շուրջ Լոնդոնի հետ նոր բանակցությունները, սակայն Բրյուսելում պատրաստակամություն են հայտնում առավելագույնս սերտ հարաբերություններ հաստատել Մեծ Բրիտանիայի հետ՝ ԵՄ-ից դուրս գալուց անմիջապես հետո:

Եվրամիությունը նաև հայտարարել է, որ բաց է հետագա բանակցությունների համար Իռլանդիայի սահմանի հարցով, որը բրիտանական քաղաքական շրջանակներում սուր վիճաբանությունների տեղիք է տվել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ անդամ երկրների առաջնորդներին տեղեկացրել է «Բրեքզիթ»-ի համաձայնագրի վավերացման հարցում խորհրդարանում առաջացած դժվարությունների մասին և խնդրել Եվրամիությանը լրացուցիչ երաշխիքներ տրամադրել, ինչը, Մեյի կարծիքով, կդյուրացնի վավերացման գործընթացը: Եվրամիությունը, սակայն, մերժել է այդ խնդրանքը:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի հարցով քվեարկությունը բրիտանական խորհրդարանում նշանակված էր դեկտեմբերի 11-ին, սակայն հետաձգվել է՝ հնարավոր ձախողման վտանգի պատճառով: Խորհրդարանի անդամների մեծամասնությունը հրաժարվում է սատարել համաձայնագիրը` մի մասը դժգոհ են պայմաններից, մյուսները դեմ են Եվրամիությունից դուրս գալուն և պահանջում են այդ հարցով նոր հանրաքվե: Նոր քվեարկությունը բրիտանական խորհրդարանում պետք է տեղի ունենա մինչև հունվարի 21-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG