Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հետաձգել է «Բրեքզիթ»-ի հարցով քվեարկությունը խորհրդարանում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, Լոնդոն, 10-ը դեկտեմբերի, 2018թ․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, Լոնդոն, 10-ը դեկտեմբերի, 2018թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետը հետաձգել է այսօր խորհրդարանում նախատեսված կարևոր քվեարկությունը Եվրամիությունից Միացյալ Թագավորության հեռանալու գործարքի վերաբերյալ` ԵՄ պաշտոնյաների հետ դրանում փոփոխությունները քննարկելու համար:

Անցած ամիս Թերեզա Մեյի կառավարությունը համաձայնության էր եկել Բրյուսելի հետ, որտեղ նշվել էին «Բրեքզիթ»-ի պայմանները, համաձայն որոնց՝ Բրիտանիան մարտին կլքի Եվրամիությունը:

Երեկ հրապարակած վճռում Եվրամիության գերագույն դատարանը պնդել է, որ պաշտոնական Լոնդոնը կարող է միակողմանիորեն չեղարկել Եվրամիությունը լքելու իր որոշումը` առանց խորհրդակցելու դաշինքի անդամ մյուս պետությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG