Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կապի ապահով միջոցներ կտրամադրի


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 13-ը դեկտեմբերի, 2018թ.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Բրյուսել, 13-ը դեկտեմբերի, 2018թ.

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել գաղտնալսումներից պաշտպանված հատուկ կապի գերարդիական սարքավորումներ: Դա Ուկրաինային հասցեագրված ՆԱՏՕ-ի 40 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթի մի մասն է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ և վերահաստատել է դաշինքի աջակցությունն Ուկրաինայի անդամակցությանը՝ հեռանկար, որը Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում:

«Դաշնակիցները ճանաչում են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Ուկրաինայի ձգտումը, մենք ուզում ենք, որ ձեր երկիրը հասնի հաջողության, և պատրաստ ենք ձեզ օգնել այդ հարցում», - ասել է Ստոլտենբերգը:

Անդրադառնալով կապի միջոցների մատակարարմանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ դա կիրականացվի ամենամոտ ապագայում:

«Այսօր ես հայտնել եմ նախագահ Պորոշենկոյին, որ մինչև այս տարեվերջ մենք Ուկրաինայի զինված ուժերին կտրամադրենք պաշտպանված հաղորդակցության սարքավորումները», - ասել է Ստոլտենբերգը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Կերչի նեղուցում վերջերս տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում ուկրաինական երեք ռազմանավեր հարձակման են ենթարկվել ռուսների կողմից և երկու տասնյակից ավելի ուկրաինացի նավաստիներ գերեվարվել են:

«Կրակ բացելով ուկրաինական նավերի վրա՝ Ռուսաստանը հատել է «կարմիր գիծը», և մենք չենք կարող ու չպետք է դա թողնենք առանց հստակ և հզոր պատասխանի: Այսօր մեր բացարձակ առաջնահերթությունն է Ուկրաինա վերադարձնել մեր զինծառայողներին: Ուկրաինան և դաշնակիցները նույն դիրքից են գնահատում Ռուսաստանի այդ ագրեսիվ գործողությունը», - ասել է Պետրո Պորոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG