Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի փոխհատուցվել նախագծին


Կառավարության նիստերից մեկը, արխիվ
Կառավարության նիստերից մեկը, արխիվ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների վարձը մասնակի փոխհատուցելու նախագծին։

Նախագիծը կառավարություն էր բերել Կրթության և գիտության նախարարությունը։

«Հետևյալ նախագծով առաջարկվում է, այս տարի 112 ուսանողի, որոնք ունեն երկու և ավելի երեխա հատկացնել վարձավճարի փոխհատուցում, և շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, պատերազմի ժամանակ անցկացրել են մարտական հերթապահություն, տրամադրել 20 տոկոս զեղչ», - ասաց նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ բուհերի մեծ մասը 30 տոկոս զեղչ տրամադրում է ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, և իրենք ավելացնում են 20 տոկոսը, որպեսզի նրանց վարձի զեղչված մասը դառնա 50 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG