Մատչելիության հղումներ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում


Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 13֊ից հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Ե.Կողբացու ու Ա.Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

«Փոփոխությունների արդյունքում Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից կթույլատրվի երթևեկել նաև դեպի ձախ՝ դեպի Հանրապետության Հրապարակ (նախկինում ձախը արգելված էր)», ֊ ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG