Մատչելիության հղումներ

Պուտինը վաղը Կրեմլում կհանդիպի Մադուրոյին


Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլաս Մադուրոն, Կրեմլ, Մոսկվա, 4-ը հոկտեմբերի, 2017թ.
Ռուսաստանի և Վենեսուելայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլաս Մադուրոն, Կրեմլ, Մոսկվա, 4-ը հոկտեմբերի, 2017թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կընդունի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Նախօրեին Մադուրոն տեսաուղերձում հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ «նախատեսված են լուրջ բանակցություններ»:

Մադուրոն հույս է հայտնել, որ «Ռուսաստանը և Վենեսուելան կամրապնդեն և կընդլայնեն դիվանագիտական և բարեկամական կապերը»:

Նիկոլաս Մադուրոն վերջին անգամ Մոսկվա է այցելել 2017 թվականի հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG