Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրաժեշտ է տալիս իրավապաշտպան Ալեքսեևային


Լյուդմիլա Ալեքսեևայի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար բանտից ազատ արձակելու մասին Լև Պոնոմարյովի խնդրագիրը, 9-ը դեկտեմբերի, 2018թ.
Լյուդմիլա Ալեքսեևայի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար բանտից ազատ արձակելու մասին Լև Պոնոմարյովի խնդրագիրը, 9-ը դեկտեմբերի, 2018թ.

Այսօր Մոսկվայում՝ Տրոեկուրովսկի գերեզմանոցում տեղի կունենա ռուսաստանցի անվանի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևայի հուղարկավորությունը:

Մոսկվայի Հելսինկյան խմբի համահիմնադիր Ալեքսեևան վախճանվել է դեկտեմբերի 8-ին, 91 տարեկանում:

Մոսկվայի Ժուռնալիստների տանն այսօր տեղի է ունենում քաղաքացիական հոգեհանգիստը, որին ներկա են եղել իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ և օտարերկրացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը:

Այսօր Ժուռնալիստների տան շրջանում նկատելի է ուժեղացված հսկողություն: Նախօրեին հաղորդվել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ժամանել Ժուռնալիստների տուն և հարգանքի տուրք մատուցել Ալեքսեևայի հիշատակին:

Հոգեհանգստին ներկա չէ իրավապաշտպան Լև Պոնոմարյովը: Մոսկվայի դատարանը 77-ամյա իրավապաշտպանին դատապարտել է 16-օրյա ազատազրկման ապօրինի ցույցեր կազմակերպելու մեղադրանքով:

Պոնոմարյովը խնդրել է իրեն բաց թողնել Ալեքսեևային հրաժեշտ տալու համար, սակայն խնդրանքը մերժվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG