Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) տեղեկացնում է, որ ընտրական օրենսդրության համաձայն` սքանավորվել և ԿԸՀ համացանցային կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են https://www.elections.am/lists/ հասցեով:
Հանձնաժողովը նաև տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, վստահված անձը, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:
«Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև դեկտեմբերի 12-ը` ժամը 11.00-ն», - ասված է հաղորդագրությունում: