Մատչելիության հղումներ

Հրդեհ Ստեփանավանի շենքերից մեկի բնակարանում. կան զոհեր. ԱԻՆ


Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության
Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:

Ըստ նախարարության, դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. Հ.-ի (ծնված 1982 թ.) և Ա. Բ.-ի (ծնված 1959 թ.) դիերը, իսկ Դ. Հ.-ին (ծնված 1992 թ.) և Գ. Գ.-ին (ծնված 2006 թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը (մոտ 10 քմ)», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG