Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆ. «Դոնալդ Թրամփը կարող է բախվել ազատազրկման իրական հեռանկարին»


ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

«Նախագահական ժամկետի ավարտից հետո Դոնալդ Թրամփը կարող է բախվել ազատազրկման իրական հեռանկարին», - CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Նրա խոսքով` դրա պատճառ կարող են հանդիսանալ ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի վերջին բացահայտումները, որոնք վերաբերում են Թրամփի նախընտրական արշավի ֆինանսավորման ընթացքում թույլ տրված խախտումներին և նրա կապերին Ռուսաստանի իշխանական շրջանակների հետ:

«Իրական հեռանկար կա, որ նախագահական լիազորությունների ավարտի օրը դատախազությունը կարող է Դոնալդ Թրամփին մեղադրանք ներկայացնել: Այդ դեպքում նա առաջին նախագահը կդառնա երկար մի ժամանակահատվածում, որ բախվում է ազատազրկման իրական հեռանկարին», - նշել է Ադամ Շիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG