Մատչելիության հղումներ

Քոհենը տեղեկություն ունի «որոշակի թեմաների վերաբերյալ, որոնք կարող են հետաքրքրել Մյուլերին»


Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհեն, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը տեղեկություն ունի «որոշակի թեմաների վերաբերյալ», որոնք կարող են հետաքրքրել հատուկ դատախազին, ով հետաքննում է՝ արդյոք Ռուսաստանը միջամտե՞լ է ԱՄՆ 2016-ի նախագահական ընտրարշավին:

Քոհենի փաստաբանը ժամեր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, թե իր պաշտպանյալը պատրաստ է այդ տեղեկությունը տրամադրել ոչ միայն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին, այլև՝ ԱՄՆ Կոնգրեսում գործող հատուկ հանձնաժողովներին, որոնք նույնպես հետաքննում են՝ արդյոք Կրեմլը միջամտե՞լ է ամերիկյան ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG