Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: «Չայնիի» ոլորաններ-Հրազդան ավտոճանապարհին մառախուղ է:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: