Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ժամը 8-ից մինչև 20-ը գործելու է Հայաստանի պաշտպանության նախարարության «թեժ գիծը»: Հաղորդելով այս մասին՝ նախարարությունը խնդրում է զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: