Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: