Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխպետքարտուղար․ Ռուսաստանը պետք է հրաժարվի 9M729 հրթիռներից կամ կրճատի դրանց հեռահարությունը


ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Սպիտակ տանը ստորագրում են փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, Վաշինգտոն, 8-ը դեկտեմբերի, 2018թ․
ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Սպիտակ տանը ստորագրում են փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, Վաշինգտոն, 8-ը դեկտեմբերի, 2018թ․

Ռուսաստանը պետք է հրաժարվի Novator 9M729 հրթիռային համակարգերից կամ կրճատի դրանց հեռահարությունը` համապատասխանեցնելով այն միջին հեռահարության հրթիռների մասին 1987 թվականի պայմանագրի պահանջներին, ինչը կկանխի Միացյալ Նահանգների դուրս գալը այդ պայմանագրից։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Անդրեա Թոմսոնը։

Հոկտեմբերին պայմանագրից դուրս գալու մտադրության մասին հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ, մինչդեռ, այս պայմանագրի չեղարկումը փաստացի նշանակում է, որ աշխարհում սկսվում է սպառազինության նոր մրցավազք, ինչպես «սառը պատերազմի» տարիներին էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG