Մատչելիության հղումներ

«ԸՕ-ում նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման, երեկվա բանավեճը կայացավ». Փաշինյան


Ընտրական օրենսգրքում նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանը երեկվա բանավեճը համարել է կայացած։

«Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա Նոր Հայաստան է: Դուխով», - գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին Հ1-ի ուղիղ եթերով կայացավ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր 11 ուժերի ցուցակների առաջին համարների հեռուստաբանավեճը։

Վաղը քարոզարշավի վերջին օրն է։ Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG