Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմանավ ուղարկել Սև ծով․ CNN


Ամերիկյան ռազմանավ Սև ծովում, արխիվ
Ամերիկյան ռազմանավ Սև ծովում, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմանավ ուղարկել Սև ծով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պահպանվող լարվածության հետ կապված, հաղորդում է CNN-ը:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաները Պետդեպարտամենտին խնդրել են տեղեկացնել Թուրքիային իրենց հնարավոր պլանների մասին, քանի որ Սև ծով հասնելու համար նավը պետք է անցնի Միջերկրական ծովի ջրերով, Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով։

CNN-ը վկայակոչել է երեք պաշտոնյաների, որոնց անունները չի նշել։

Նախանցած շաբաթ ռուսական ուժերը Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավ են կալանել ու ձերբակալել անձնակազմի 24 նավաստիներին: Ռուսական կողմը պնդում է, որ նրանք խախտել են ծովային սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG