Մատչելիության հղումներ

Կուսակցականությունը պետք չի խառնել բարեկամության հետ. Ծառուկյան


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ, դեկտեմբեր, 2018թ․
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ, դեկտեմբեր, 2018թ․

«Կուսակցականությունը պետք չի խառնել բարեկամության հետ», - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ «Ազատության» հետ զրույցում։

«Ազատություն». - Պարոն Ծառուկյան, Դուք հիշեցիք, թե ինչպես 2015 թվականին դուրս եկաք քաղաքականությունից և չգնացիք արմատական ընդդիմություն դառնալու ճանապարհով։ Ինչո՞ւ հիշեցիք այդ դեպքը։

Գագիկ Ծառուկյան. - Ուրեմն ոչ թե արմատական ընդդիմություն, որ Դուք դա ընդմիշտ անգիր արած բառեր եք ասում, գեղեցկուհի ջան, ասենք թե հիմնականում դու գիտեիր, որ ամբողջ ազգը ոտքի վրա է, ամբողջ ազգը դուրս էր գալիս, փոքր ու մեր ու մանուկ, ասենք թե, ու տեսնելով, որ մի գիշերվա մեջ 639 հոգի իմ ակտիվիստներին կալանավորել էին, զորքերը բերել էին, ու եթե պետք է իմ ժողովրդի մատից արուն թափեր, Ծառուկյանը չէր կարող իրեն թույլ տալ, որ ասեին՝ Ծառուկյանը իր ունեցվածքը պահելու համար ժողովրդին հանեց արյունահեղության։ Դրա համար ես ասելով և չհամաձայնվելով, որ, ասենք թե, էդ Սահմանադրությունը ընդունվի, ես ավելի ճիշտ էր՝ էդ բոլորը իմ վրա վերցրեցի, որ համապատասխան 639-ին էլ բաց թողեցին, և ասեցի՝ էջը ծալեցի, որովհետև ես քաղաքականությամբ չեմ ապրում։ Ես ուզում եմ, որ բան փոխվի, որ այդ հնարավորությունը կա, կարող ենք կազմակերպել, կարող ենք անել, զարգացնել, հզորացնել, որ բոլորն էլ լավ ապրեն, էդ բոլոր ամեն ինչը կա։

«Ազատություն». - Բայց կարծես թե Դուք հետո, իհարկե, ոչ այդքան բացահայտ կոալիցիայի տեսքով, բայց հաշտվեցիք Սերժ Սարգսյանի հետ։ Չէ՞ որ նաև նրա կոշտ արձագանքից հետո Դուք հեռացաք քաղաքականությունից։

Ծառուկյան. - Քաղաքականության ես էջը փակեցի, իսկ դրանից հետո, որ արդեն Սերժ Սարգսյանը պետք է հեռանար, որ պետք է բոլոր, ասենք թե, իմ կուսակից ընկերները, ժողովուրդը, դու գիտես, դռան դեմը մարդիկ գալով՝ «պարոն Ծառուկյան, որ անհրաժեշտ ա քո գալը», ես եկել եմ և առանց համաձայնություն որևիցե մեկից վերցնելու մասնակցել ենք ընտրությունների, ի՞նչ կա դա մեջ։

«Ազատություն». - Հետո ընկերակա՞ն էին ձեր հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ։

Ծառուկյան. - Ուրեմն ցանկացած ընկերական, ասենք թե, դա երբեք ու երբեք, ասենք թե, շփումը, որ երկրի նախագահն է, էդ որևիցե մեկը, որ խոսում է, անկախ նրանից, ինչ ընդդիմություն ուզում ես լինի, դու պարտավոր ես հանդիպելու, զրուցելու, կիսվելու, քո միտքն ու գաղափարը ասելու։

«Ազատություն». - Երեկ Դուք Վանաձորում էիք և ելույթի ժամանակ ասացիք, որ Ձեզ նախկինում թույլ չեն տվել աշխատել՝ Դուք ցանկացել եք, բայց թույլ չեն տվել վերևներում։ Դուք ո՞ւմ նկատի ունեիք։

Ծառուկյան. - Դա քեզ ասեմ նորից։ Դա, ասենք թե, հիմնականում Սերժ Սարգսյանը կլինի, քաղաքապետը կլինի, մարզպետը կլինի, ցանկացած տարածքում, ես մի հատ օրինակ բերեմ՝ Երևան քաղաքում, երբ որ կածելնիները սեփականաշնորհեցին, իմ մոտեցումն է եղել կառավարությանը, Տարոն Մարգարյանին, որ էդ, ասենք թե, կածելնիներից տրամադրեք ամեն թաղամասում մեկ հատ, մենք սպորտդպրոցների կարիք ունենք։ Սպորտդպրոցները սեփականաշնորհել են, տներ են կառուցել, որ, ասենք թե, գոնե, ես դա վերցնեմ, կառուցեմ, որ մեր երեխաները...., որովհետև էդ ոլորտի պատասխանատուն ես եմ։ Եվ այդ 350 կածելնիներից որևիցե մեկը ես չեմ ասել անձնական տվեք ինձ, թող տային Սպորտնախարարությանը, Օլիմպիական կոմիտեին, որ ես, ասենք թե, կարողանայի իմանալ գործ եմ արել։ Ամեն մարդ ինքը գիտի իր գնահատականը, իր արածը, ոչ թե ինքը գիտի՝ ինքը բան չի արել, բայց մեծ-մեծ խոսում է։

«Ազատություն». - Պարոն Ծառուկյան, «թույլ չեն տվել աշխատել» ասելով դա՞ նկատի ունեիք։

Ծառուկյան. - 350 հատ կածելնի վաճառել են Երևան քաղաքում կամ, ասենք թե Մարտունիում, որ ես ուզենամ մի բան անեմ ,ինձ թույլ կտա՞ն։ Ամբողջը հանրապետական էր, կամ քաղաքապետը իմ հետ բարևեր կհեռացնեին։

«Ազատություն». - Պարոն Ծառուկյան, Դուք ունեիք խնամի, ով վարչապետ էր, նրա օրոք է՞լ չէիք կարողանում աշխատել։

Ծառուկյան. - Խնամիս Հանրապետականի կարկառուն դեմքերից էր, իսկ դա, ասենք, կուսակցականությունը պետք չի խառնել բարեկամության հետ։ Ամեն մեկդ գիտի իր տեսակետը, իր մոտեցումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG