Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին


ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ, 1992թ․
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ, 1992թ․

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

«Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան:

Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր ունեցած անձնական հանդիպումներից: Նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում», - ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG