94 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ Ջորջ Բուշը: Այդ մասին իր խոսնակի միջոցով հայտարարել է նրա որդին` ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը:
Ջորջ Հերբերթ Ուոքեր Բուշը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1992 թվականներին: Մինչև Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելը Բուշը զբաղեցրել է երկրի փոխնախագահի, ինչպես նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնները: Նրա նախագահության տարիներին փլուզվեց ԽՍՀՄ-ը, Քուվեյթի ազատագրման նպատակով իրականացվեց «Փոթորիկ անապատում» գործողությունը: