Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարը զգուշացնում է Կրեմլին՝ «չթերագնահատել» Արևմուտքին

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության՝ MI6-ի ղեկավար Ալեքս Յանգերը ելույթ է ունենում Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանում, 3-ը դեկտեմբերի, 2018թ․
Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության՝ MI6-ի ղեկավար Ալեքս Յանգերը ելույթ է ունենում Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանում, 3-ը դեկտեմբերի, 2018թ․

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարը նախազգուշացրել է, թե Կրեմլը պետք է դադարեցնի «թերագնահատել» Արևմուտքին՝ կապված Մեծ Բրիտանիայում նախկին լրտեսի վրա նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ հարձակման հետ, որը Արևմուտքը վերագրում է Ռուսաստանի գաղտնի գործունեությանը:

Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայության ղեկավար Ալեքս Յանգերը այս հայտարարությունն արել է երեկ՝ շեշտելով, որ Ռուսաստանը «մշտական առճակատման» մեջ է գտնվում Մեծ Բրիտանիայի և Արևմուտքի հետ:

Մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանի վրա հայտնաբերել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

XS
SM
MD
LG