Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ԵՄ-ին կոչ է անում նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ


Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուք, արխիվ
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուք, արխիվ

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը կոչ է արել Եվրամիությանը նոր պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ՝ կապված պաշտոնական Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրի հետ, որը նա համարում է «լուրջ և աճող սպառնալիք»:

Հուքը այս հայտարարությունն արել է երեկ՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն դատապարտեց Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը կարող է խոցել Եվրոպայի մի մասն ու ամբողջ Մերձավոր Արևելքը:

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ կշարունակեն հրթիռների փորձարկումները՝ չնայած Արևմուտքի քննադատություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG