Ըստ Երևանի քաղաքապետարանի, մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման և Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:
Քաղաքապետարանը նշում է, որ այս տարի երևանցիներին և քաղաքի հյուրերին անակնկալ է սպասում. տեղադրվում է նոր, արհեստական տոնածառ:
«35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը պատրաստվում է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, այն զարդարված է լինելու շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքներով», - ասված է հաղորդագրությունում: